հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վաշինգտոնում սպանվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության երկու աշխատակից

Վաշինգտոնում սպանվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության երկու աշխատակից

Վաշինգտոնում սպանվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության երկու աշխատակից, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հնչած կրակոցները, որոնց պատճառով սպանվել են իսրայելցի դիվանագետները, հակասեմականության վրա հիմնված է համարել։

Վաշինգտոնի ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է մայրաքաղաքի հրեական թանգարանի տարածքում։ Լրատվամիջոցներն հայտնում են, որ հանցագործը ձերբակալվելիս բղավել է. «Ազատություն Պաղեստինին»։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

  • Կիսվել: