ուրբաթ, մարտ 5
5 / 3 / 2021
Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդե՞լ են. լուրերի հետքերով

Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդե՞լ են. լուրերի հետքերով

Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:

Ըստ նույն լուրերի՝ գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանված դագաղից և դրված գերեզմանի կողքին:

Լուրերի հետքերով ArmLur.am-ը զրուցեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, ով ընտանիքի անունից մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։

-Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ չգիտեմ, թե ում հիվանդագին երեւակայության արդյունքում կարող էր ծնվել նման ենթադրություն։ Ճշտել եմ եւ ընտանիքի անունից լիազորված եմ հայտնելու, որ նման բան չկա,- հայտնեց մեր զրուցակիցը։

Փաստաբանի հավաստմամբ` Մանվել Գրիգորյանն այն ազգային հերոսն է, ում գերզմանոցում մեծ հաճախականությամբ այցելում են ՀՀ շատ շնորհակալ քաղաքացիներ։

Մանվել Գրիգորյանը մահացել է 2020թվականի նոյեմբերի19֊ին։

 

  • Կիսվել: