երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Մանուշյանը ցույց տվեց, որ ազատության հանդեպ սերը սահմաններ չունի. Մարագոս

Մանուշյանը ցույց տվեց, որ ազատության հանդեպ սերը սահմաններ չունի. Մարագոս

Հարգանքի տուրք հերոսին, հարգանքի տուրք դիմադրությանը, զոհողությանը և ժառանգությանը. տեղի է ունեցել Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների ամփոփիչ արարողությունը: 

Այս առիթով Եվրոպական միության դեսպան պարոն Վասիլիս Մարագոսը նշել է․ «Միսաք Մանուշյանը՝ ազգությամբ հայ, որ վերապրել և ապաստանել էր Ֆրանսիայում և Երկրորդ աշխարհամարտի տարիներին դարձել «Դիմադրության շարժման» հերոս, պայքարելով նացիստական օկուպացիայի դեմ՝  ցույց տվեց, որ ազատության հանդեպ սերը սահմաններ չունի։

Նրա կյանքը հանուն արդարության և արժանապատվության համամարդկային պայքարի խորհրդանիշ է, իսկ նրա ժառանգությունը նպաստում է հավաքական հիշողության պահպանմանը, դիմադրության և համերաշխության արժևորմանը, միջմշակութային երկխոսության խթանմանը և ապագա սերունդների ոգեշնչմանը»։

 

  • Կիսվել: