հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Մանրամասներ՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից

Մանրամասներ՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից

Ապրիլի 10-ին, ժամը 17։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ու․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր
գլորվել հարակից ձորը։
 
Վարորդը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ձորից։

  • Կիսվել: