չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ճապոնիան հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին աջակցելու մասին

Ճապոնիան հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին աջակցելու մասին

Ճապոնիան ներկայացրել է էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիր, որը նախատեսում է աջակցություն այն նախագծերին, որոնք թույլ են տալիս կազմակերպել մատակարարումը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, տեղեկացնում է The Japan Times-ը:

Նշվում է, որ Տոկիոն կհամագործակցի Մերձավոր Արևելքի նավթ արդյունահանող երկրների հետ նավթամուղների կառուցման նախագծերի հարցում, իսկ ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ճապոնիայի մետաղների և էներգետիկ անվտանգության կազմակերպությունը (JAMES):

Տոկիոն էներգակիրների մատակարարման այլընտրանք է համարում Ֆուջեյրա նավահանգիստը (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգիստը: Բացի այդ, Ճապոնիայի իշխանություններն ուսումնասիրում են ԱՄՆ-ից, Ալժիրից, Պերուից էներգառեսուրսներ գնելու հնարավորությունը։

Հաղորդվում է նաև, որ Ճապոնիան մեծապես կախված է մերձավորարևելյան նավթից: 2025 թվականին ներկրված հում նավթի 93 տոկոսը երկիրը ստացել է հենց Հորմուզի նեղուցով։

 

  • Կիսվել: