երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Ձորաղբյուրում կանցկացվի «Բերքի տոն» փառատոնը

Ձորաղբյուրում կանցկացվի «Բերքի տոն» փառատոնը

Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 19-ին Ձորաղբյուրում արդեն 13-րդ անգամ կանցկացվի «Բերքի տոն» փառատոնը՝ համախմբելով տեղական արտադրողներին, ֆերմերներին և այցելուներին՝ ներկայացնելու հայկական գյուղական ավանդույթները, տեղական արտադրանքն ու գյուղական կյանքի համն ու բույրը։

Այցելուներին սպասվում են տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, համտեսներ, ավանդական և մշակութային ծրագիր, ինչպես նաև ընտանեկան ժամանց։
 

  • Կիսվել: