երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ. ՀՈԱԿ-ը հորդորում է փակել փողոց նայող պատուհանները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ. ՀՈԱԿ-ը հորդորում է փակել փողոց նայող պատուհանները

Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-02։00-ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Իսակովի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներն (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։
 
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: