երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Մելիքգյուղում գրտնակով մորը սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի բժշկական կենտրոն

Մելիքգյուղում գրտնակով մորը սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի բժշկական կենտրոն

Արագածոտնի մարզի Մելիքգյուղում մորը դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան։

Քննչական կոմիտեից  հայտնեցին, որ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից):

Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց` բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։

  • Կիսվել: