ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում խաղաղ հավաքների անհիմն սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների կամայական ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Զեկույցի հեղինակները կոչ են արել Հայաստանին նվազեցնել ոստիկանության աշխատակիցների ներկայությունը ցույցերի ժամանակ, հետաքննել անհամաչափ ուժի կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորման մասին բոլոր հաղորդումները։

Բացի այդ՝ Մարդու իրավունքների կոմիտեի անդամները կոչ են արել Հայաստանին ապահովել ՀՀ ներպետական օրենսդրության լիարժեք պահպանումը։ Դատարանների անկախության վերաբերյալ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել գործադիր և օրենսդիր մարմինների՝ դատարանների վրա ազդելու փորձերի առնչությամբ։

ՄԱԿ անդամներն անդրադարձել են նաև դատավորների և դատախազների նշանակման հետ կապված հարցերին՝ ՀՀ-ին խորհուրդ տալով ապահովել դատավորների և դատախազներ պաշտպանությունը ցանկացած ձևի ճնշումից և միջամտությունից։