կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Գաղափարների մրցույթ. վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով

Գաղափարների մրցույթ. վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող
«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը ՄԻՊ հաստատության հետ համատեղ մեկնարկում է «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները նորարարությունների միջոցով» մրցույթը։
 
Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված
ծՄրցույթին մասնակցելու համար կարող են դիմել հետևյալ պահանջներին
● Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի առնվազն 3
մասնակցից, որոնց տարիքը գերազանցում է 15-ը
● Թիմից առնվազն մեկ մասնակից պետք է լինի մարդու իրավունքների
մասնագետ, կամ ունենա փորձ մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում
● Նախընտրելի է թիմում ներգրավել տեխնոլոգիական գիտելիքներ
● Առաջարկվող գաղափարը պետք է ուղղված լինի Հայաստանում
մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը
● Հայկական շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող և կիրառվող
մտքերը կրկնօրինակելը չի խրախուսվում, սակայն նմանատիպ
նախագծերից ներշնչված և նորարական կոմպոնենտով համալրված
գաղափարներն ընդունելի են
● Նորարարական բաղադրիչն ապահովելու համար ցանկալի է, որ
առաջարկվող գաղափարը ներառի թվային կամ տեխնոլոգիական
● Վերջնական պրոդուկտը պետք է լինի հայերեն։ Հավելյալ լեզուների
օգտագործումը ողջունելի է։
Խմբերի կազմի գենդերային հավասարությունը կդիտվի առավելություն։
Մրցույթին դիմելու համար պետք է լրացնել առցանց ձևաթուղթը՝
https://forms.gle/BdDPGdK13dQq8KoC7
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․ հունվարի 20-ը, ժ․ 23։59։
Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն
ընդունվի։
 

  • Կիսվել: