ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել է պահեստազորի փոխգնդապետ, արցախյան պատերազմի ազատամարտիկ Արտուշ Բալյանը

Մահացել է պահեստազորի փոխգնդապետ, արցախյան պատերազմի ազատամարտիկ Արտուշ Բալյանը

ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, արցախյան պատերազմի ազատամարտիկ Արտուշ Բալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (5-րդ զանգված) ժամը՝ 18։00-ից մինչև 21։00։

 

Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրում։

Հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին ժամը 15:00-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Եռաբլուր» պանթեոնում՝ զինվորական պատվո արարողակարգով։

Արտուշ Բալյանը անժամանակ մահացավ կյանքի 66-րդ տարում կերտելով փառահեղ կենսագրություն։

Պետական պարգեւներ՝

1. Մարտական ծառայության մեդալ- 1996թ․
2. Հայաստանի երկրապահ հուշամեդալ- 1997թ․
3. 1992֊1994թթ մարտական գործողությունների մասնակից կրծքանշանով – 1997թ․
4. Մարշալ Հ.Ք. Բաղրամյանի անվան մեդալ- 2000թ.
5. Գարեգին Նժդեհ մեդալ – 2003թ.
6. Արիության համար մեդալ – 2005թ․
7. Մայրական երախտագիտության մեդալ- 2006թ․
8. Սպարապետ Վազգեն Սարգսյան շքանշան- 2007թ.
9. Անդրանիկ Օզանյան մեդալ- 2011թ.
10. ՀՀ Զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ- 2011թ.
11. Հայաստանի 5–րդ բրիգադի հուշամեդալ
12. 5֊րդ բրիգադի 20 տարի հոբելյանական մեդալ- 2012թ.
13. Վազգեն Սարգսյան մեդալ- 2013թ.
14. ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալ– 2014թ․
15. Ծովակալ Հ. Ա. Իսակովի մեդալ- 2017թ․
16. 5֊րդ բրիգադի 25 տարիհոբելյանական մեդալ- 2018 թ․

  • Կիսվել: