ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մահացել է լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը

Մահացել է լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը

58 տարեկանում մահացել է լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանը: Այս մասին ֆեյսբուքում գրել է լրագրող Ռուզան Խաչատրյանը:

Վահան Իշխանյանը ծնվել է 1964թ.-ին Երևանում: Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական ակումբը:

Գրքերը`

«Ռուսուլմանի նոթեր» 2017,

«Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014,

«Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014,

«Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010,

«Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004
Deviation: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2008
Makukachu: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2016

  • Կիսվել: