հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մահացել է իրանցի մեծ բանաստեղծ, թարգմանիչ և հայագետ Ահմադ Նուրիզադեն

Մահացել է իրանցի մեծ բանաստեղծ, թարգմանիչ և հայագետ Ահմադ Նուրիզադեն

70 տարեկան հասակում մահացել է իրանցի մեծ բանաստեղծ, թարգմանիչ և հայագետ Ահմադ Նուրիզադեն, գրում է parstoday.com-ը:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Հայաստանում Նուրիզադեին անվանում են «հայ ազգի պարսկախոս զավակը»: Նա հեղինակել և թարգմանել է բազմաթիվ ստեղծագործություններ և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Ահմադ Նուրիզադեն ծնվել է Իրանի հյուսիսային Բանդար Էնզելի քաղաքի Ղազիանում: Նա այբուբենը սովորեց հայ բանաստեղծ Արշի Բաբայանի մոտ, վեց ամսից էլ քիչ ժամանակում: Նա Հայաստանի գրողների միությանի կողմից ստացել է «Շնորհակալություն» մրցանակը:

«Խնձորի այգի, անձրև և մի քանի այլ պատմություններ», «Աշունը թռիչքի ժամանակ», «Հարյուր տարի հայ պոեզիա. Ավելի քան յոթանասուն հայ բանաստեղծների պոեզիայի օրինակներ» նրա թարգմանած գործերից են:

«Հայաստանի պատմություն և մշակույթ», «Խաղաղություն ձեզ, հայեր», «Միայնության և երազների գիշերը», «Թող Ռազեկիները օծանելիք բուրեն» և «Աշխարհի միայնության և ձմռան գիշերը» Նուրիզադեի մյուս գործերից են:

 

  • Կիսվել: