ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Լուկաշենկոն Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ

Լուկաշենկոն Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջա, հայտնում են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Բաքվում Լուկաշենկոն պաշտոնական բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հայտնի է նաև, որ երկու ղեկավարների հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։

Կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը՝ շեշտը դնելով տարբեր ոլորտներում առևտրատնտեսական կապերի ընդլայնման և արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցային փոխգործակցության զարգացման վրա։

 

  • Կիսվել: