երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կյանքից հեռացել է դիզայներ Ռոբերտո Կավալլին

Կյանքից հեռացել է դիզայներ Ռոբերտո Կավալլին

83 տարեկանում մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Corriere della Sera թերթին:

Նշվում է, որ նա երկար ժամանակ հիվանդ էր։

2013 թվականի հունիսի 18-ին նա ստացել էր Պատվավոր Վարպետի դիպլոմ Domus Academy–ի կողմից Միլանում։

Նորաձևության աշխարհում Կավալլին հայտնի դարձավ իր ոչ տրիվիալ, վառ ոճով։

 

  • Կիսվել: