հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Մահացել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

Մահացել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

Մահացել է կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը: 

Կենսագրություն

Ծնվել է 1947 թ․ Երևանում։ 

1964-1970 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ:    

1971-1974 թթ․ սովորել է ԳԱԱ Փորձառարական կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում:

1994-1996 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դոկտորանտուրայում:

1975 թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան (կենսաքիմիա), 1999 թ. դարձել է աշխարհագրական գիտությունների դոկտոր (գեոէկոլոգիա, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն):

241 գիտական հրապարակումների (39 մենագրություն ներառյալ) հեղինակ է։

1976-1980 թթ․ եղել է ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող:

1980-1985 թթ․ եղել է ԳԱԱ Կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար և ԵՊՀ դասախոս։

1985-1990 թթ․ եղել է ՀԽՀ Կառավարությանն առընթեր Գիտատեխնիկական  ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետը։

1990-1991 թթ․ եղել է Երևան քաղաքի փոխքաղաքապետ բնապահպանության և առողջապահության գծով։

1991-1994 թթ․ եղել է ՀՀ բնապահպանության նախարար:

1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր):

1995 թ․ առ այսօր ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ է:

Պարգևներ

2001 թ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար։

2012 թ․՝ Անանիա Շիրակացու մեդալ։

2014 թ.՝ Համազգային վստահության «Հայուհի 2014», «Հայրենի բնության պաշտպան» մրցանակ։

2014 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 

2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ։

  • Կիսվել: