ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

  Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Մեր աղբյուների փոխանցմամբ՝ նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման: Այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Գրիգորիչի կյանքը փրկել չի հաջողվել:

Հոգեհանգստի և հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ, քանի որ դեռ պետք է հանգուցյալին Գերմանիայից Հայաստան տեղափոխման հարցերը կարգավորեն:
Սահակյանը 74 տարեկան էր։
 
Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 8-ին Երևանում։ Նա 1995-2012 թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։
2014 թվականի ապրիլի 29-ին ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ազգային ժողովի նախագահ։
Սահակյանը եղել է ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։ 2019 թվականից դադարել է զբաղվել քաղաքականությամբ։

  • Կիսվել: