շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ազգային ժողովը ցավակցություն է հայտնել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

Ազգային ժողովը ցավակցություն է հայտնել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Գրիգորիի Սահակյանը:

Այս մասին հայտնում է ԱԺ հանրային կապերի բաժինը՝ հիշեցնելով, որ նա 3 տարի՝ 2014-2017 թթ., եղել է խորհրդարանի նախագահը:

Գալուստ Սահակյանը մի քանի գումարումների պատգամավոր է եղել, երկար տարիներ ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 74 տարեկանում մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

  • Կիսվել: