երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Մահացած զինծառայողների հարազատները ևս կօգտվեն հանրային պաշտպանի անվճար ծառայությունից

Մահացած զինծառայողների հարազատները ևս կօգտվեն հանրային պաշտպանի անվճար ծառայությունից

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ այսուհետ Զինծառայության ժամանակ մահացած զինծառայողների հարազատները եւս կօգտվեն հանրային պաշտպանի անվճար ծառայությունից։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հանձնաժողովի մոտ 6 ժամ տեւած նիստից հետո:

Կարեւոր նախագծեր քննարկեցինք։ Այսուհետ Զինծառայության ժամանակ մահացած զինծառայողների հարազատները եւս կօգտվեն հանրային պաշտպանի անվճար ծառայությունից։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ Երեխաների սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիային։ Լսեցինք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաշվետվությունն ու 2019 թվականի կառավարության ծրագրի՝ մարդու իրավունքներին վերաբերող հաշվետությունը»։

  • Կիսվել: