շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում կցորդիչով բեռնատարը արգելափակվել է ցեխակույտում. օգնել են փրկարարները

Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում կցորդիչով բեռնատարը արգելափակվել է ցեխակույտում. օգնել են փրկարարները

Նոյեմբերի 27-ին, ժամը 19։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկի մոտակայքում կցորդիչով բեռնատարը արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 119-րդ կմ-ի մոտակայքում «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը արգելափակվել է ցեխակույտում։

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․ ) բեռնված մոտ 5 տոննա լամինատով։

  • Կիսվել: