երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Լույս աշխարհ են եկել պատերազմում զոհված Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը

Լույս աշխարհ են եկել պատերազմում զոհված Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը: Ավագ Ավետիսյանը ժամկետային զինծառայող է եղել պատերազմի ժամանակ, մարտնչել է մի շարք թեժ ուղղություններում՝ չխնայելով կյանքը հանուն հայրենիքի:

Երեխաների մայրը՝ Աննա Ավագյանը ասում է, որ շատ ուրախացել են, դրական լիցքեր են ստացել երեխաների ծնունդով: 

«Ոնց որ մի 20 տարի հետ գնանք, այ տենց ուրախություն է: Ավագը ինձ շատ ուժ է տվել, որ ես կարողանամ մեծացնել Ավագիս քույրերին, որ նրանք էլ իրենց եղբոր պատիվը բարձր պահեն, հայրենիքի պատիվը բարձր պահեն»,-ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: