չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լուսադեմին ՌԴ դեսպանատան շրջափակումը վերացվել է

Լուսադեմին ՌԴ դեսպանատան շրջափակումը վերացվել է

Լուսադեմին ՌԴ դեսպանատան շրջափակումը վերացվել է։ Ակցիայի մասնակից մի քանի քաղաքացու ոստիկանությունը բերման է ենթարկել։ Դեսպանատան աշխատակիցները լքել են դիվանագիտական ​​ներկայացուցչությունը և գնացել տուն:

Կառավարության շենքի մոտ, ՌԴ դեսպանատան դիմաց եւ կառավարության առանձնատների մոտ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում: Երեք վայրերում էլ նրանք մեկ շարքով կանգնած են մուտքերի մոտ: Սակայն մոտակայքում ավտոբուսների մեջ մեծ թվով ոստիկանական ուժեր են գտնվում

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան բախումներ են տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Կան մի քանի տասնյակ տուժածներ երկու կողմերից: Ոստիկանությունը լուսաձայնային հատուկ միջոցներ էր կիրառել:

Լարված է եղել նաեւ ՌԴ դեսպանատան դիմաց, որտեց ցուցարարները ժամեր շարունակ փակ էին պահել երկու մուտքերը: Ղարաբաղում իրավիճակի վատթարացման ֆոնին դիվանագիտական ​​առաքելության շենք եկած ավելի քան հարյուր մարդ կոչ է արել ռուսական կողմին միջոցներ ձեռնարկել այնտեղ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Ներկայումս ՌԴ դեսպանատան մոտ կան մի քանի ոստիկանական մեքենաներ: Այստեղ է նաեւ երիտասարդների մի փոքր խումբ, որոնք ակտիվորեն չեն արտահայտում իրենց կարծիքը և որևէ կարգախոս չեն հնչեցնում:

Հիշեցնենք, որ թե կառավարության շենքի մոտ, թե ՌԴ դեսպանատան մոտ երեկ տեղի ունեցած ցույցերի մասնակիցները հայտարարում էին, որ գիշերելու են այդտեղ եւ չեն հեռանալու:

 

  • Կիսվել: