շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Լոռու պարեկները վերջին մի քանի օրվա մեջ հայտնաբերել են փայտանյութով բեռնված 10-ից ավելի տրանսպորտային միջոց (տեսանյութ)

Լոռու պարեկները վերջին մի քանի օրվա մեջ հայտնաբերել են փայտանյութով բեռնված 10-ից ավելի տրանսպորտային միջոց (տեսանյութ)

Պարեկային ծառայության Լոռու մարզը սպասարկող գումարտակի ոստիկանները ոչ միայն արդյունավետ հսկողություն են իրականացնում անվտանգ ճանապարհային երթևեկության պահպանման նկատմամբ, այլև ակտիվ պայքարում են հանցավորության դեմ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ապօրինի ծառահատումներին։

Ուստի պատահական չէ, որ ծառայության գործարկումից հետո ավելացել է ապօրինի ծառահատումների բացահայտումների թիվը, ինչը շուրջօրյա սրտացավ ծառայության արդյունք է։ Լոռու պարեկները միայն վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերել են տարբեր մակնիշի 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բեռնված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։

Վարորդները բեռի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Տարբեր տեսակի ծառերի հատումից պատրաստված փայտանյութը, մեքենաներով հանդերձ, տեղափոխվել է Լոռու մարզային վարչության տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։

Դեպքերի ուսումնասիրությունները փաստում են, որ ապօրինի փայտանյութով բեռնված մեքենաները հայտնաբերվում են հիմնականում երեկոյան ժամերին։ Այս հանգամանքն իր հերթին փաստում է, որ վարորդներին թվում է, թե բռնվելու տեսանկյունից ավելի ապահով է փայտանյութը երեկոյան տեղափոխել։

Նաև հորդորում ենք խնայել բնությունը։

Միջոցառումները շարունակվում են։

  • Կիսվել: