հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Լոռու մարզում՝ «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամասում, հայտնաբերվել է տղամարդու դի

Լոռու մարզում՝ «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամասում, հայտնաբերվել է տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17: 00-ին «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամաս, սակայն մինչև շտապօգնության խմբի տեղ հասնելը, քաղաքացին մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Տիրացվյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը Ախթալայի բնակիչ, 57-ամյա Կամո Բարսեղյանն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, նշված քարի արտադրամասում՝ աշխատակիցների ներկայությամբ, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար սայթաքել է և մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել:

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

  • Կիսվել: