երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն

Լոռու մարզում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-3 թիվ 89-ից 97 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Բազում բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Կիսվել: