շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լոռու մարզում բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն. 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Լոռու մարզում բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն. 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ի-ի վարած Opel Zafira մակնիշի և Լոռու մարզի Բարդաբլուր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վահագն Ք-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վահագն Ք-ն, նրա ուղևորներ՝ 48-ամյա Լաուրա Հ-ն, 43-ամյա Լաուրա Ս-ն, 41-ամյա Վալենտինա Մ-ն, 19-ամյա Ելենա Բ-ն, 41-ամյա Հայարփի Մ-ն և Opel-ի վարորդ Էդգար Ի-ն, նրա ուղևորներ՝ 32-ամյա Մարիամ Ս-ն, 58-ամյա Ռիտա Ա-ն և 43-ամյա Մարիամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մ. Վանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: