հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Լոռու մարզպետի տեղակալը շնորհավորել է Ստեփանավանի ամենատարեց բնակչուհուն

Լոռու մարզպետի տեղակալը շնորհավորել է Ստեփանավանի ամենատարեց բնակչուհուն

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելել է Ստեփանավան համայնքի ամենատարեց բնակչուհուն՝ 101֊ամյա Վարդուշ Մանուչարյանին՝ շնորհավորելու Մարտի 8֊ի ու կանանց միամսյակի կապակցությամբ։

Շնորհավորանքի ջերմ խոսքերին զուգահեռ՝ մարզպետի տեղակալը ծաղիկներ ու դրամական պարգև է հանձնել Վարդուշ տատիկին։

«Առողջ եղեք և մշտապես շրջապատված՝ սիրով ու հոգատարությամբ»,֊ բարեմաղթել է նա։
 
 
 

  • Կիսվել: