հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել Է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել Է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 30 մարդ, մոտ 2,5 հազար մարդ տուժել է, երեկոյան լիբանանյան հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը, գրում է Ria Novosti գործակալությունը։

Նշենք, որ այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստում։ Ըստ տվյալների ՝ տուժել է քաղաքի շենքերի կեսը, իսկ հիվանդանոցները լեփ-լեցուն են մեծ թվով տուժածների պատճառով:

Երկրի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար գեներալ Աբբաս Իբրահիմը հայտարարել է, որ նախնական տվյալներով պայթուցիկներ են պայթեցրել, որոնք երկար ժամանակ պահվում էին նավահանգստում: ՆԳՆ-ում հայտարարել են, որ պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ պետք է պարզվի:

  • Կիսվել: