կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շատ ցածր ու ճղճիմ քայլ էր․ Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակցի հայտնի տեսանյութի մասին

Շատ ցածր ու ճղճիմ քայլ էր․ Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակցի հայտնի տեսանյութի մասին

Այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ չարձակեց նրան:

Տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

«Ամեն ինչ շատ կասկածելի է: Ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում՝ կամ այդ մարդուն հատուկ ուղարկել են ինչ-որ նպատակով, ձայնագրել են՝ դա շահարկելու համար: Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ ի սկզբանե այդ մարդու հայտնվելն է ինչ-որ հանգամանքներում եղել ու էլի պայմանավորված: Որևէ բան պետք չէ բացառել, եթե հաշվի առնենք իշխանությունների գործելաոճը»,- այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Լևոնը նշեց, որ տեսանյութում երևացող մարդուն ճանաչում են երեք ամիս։
 
«Անհասկանալի է նաև այն, որ դա արվել է հենց երեկ: Ես կարծում եմ, որ դա արվել է այսօրվա որոշման վրա ազդեցություն ունենալու համար։ Այս ընթացքում աջակիցների շարքերում եղել են մարդիկ, ովքեր սխալ քայլեր են արել, մարդկանց ինչ-որ խոստումներ են տվել: Երբ մենք իմացել ենք այդ մասին, այդ մարդկանց խնդրել ենք այլևս չգան: Այնպես չէ, որ աջակիցները թուղթ են ստանում դրա համար, համախոհներ են: Տարբեր մարդիկ, տարբեր նպատակների համար են գալիս։
 
Իշխանություններն ամեն միջոցով հորս կալանքի տակ են պահում, ճնշում գործադրում դատարանների վրա։ Ուղղակի իրավապահների նկատմամբ էլ հավատ չկա: Մենք տեսնում ենք, որ նրանք ամեն կերպ ուզում են կեղտոտել, անվան հետ խաղալ: Շատ ցածր ու ճղճիմ քայլ էր»,- ասաց նա:

  • Կիսվել: