ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ. Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց, թե նախընտրական շրջանում չի ասել, որ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում է նախատեսվում։
«Նախատեսված հանդիպում չի եղել, և երկրների ղեկավարների հանդիպման համար կարճ ժամանակ ասվածը մի շաբաթ կամ մի օրը չէ»,– ՔՊ նիստից հետո ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե ասել է` հունիսի 2–րդ կեսին կլինի հանդիպում Պուտինի հետ, Փաշինյանը պատասխանեց, թե «դա ուրիշ թեմայի մասին էր»։
«Առաջիկայում կլինի հանդիպում»,–ասաց վարչապետը։



