շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց

Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց, այս մասին հաղորդում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Երևանի Առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Խափանման միջոցի քննարկումը տևել է 9 ժամ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

  • Կիսվել: