շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լևոն Քոչարյանը հիշեցրել է հոր պաշտոնավարման ձեռքբերումները աղետի գոտում

Լևոն Քոչարյանը հիշեցրել է հոր պաշտոնավարման ձեռքբերումները աղետի գոտում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղան՝ Լևոն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է հոր պաշտոնավարման ձեռքբերումները աղետի գոտում։

«1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք; 1998-2007 Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով; 1998-2006 Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություններ` ընդհանուր 13101 աշակերտի համար; 1998-2006 վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար»,- գրել է Քոչարյան-կրտսերը։

Իսկ 2018-ի հունիսի 18-ին, հիշեցրել է նա, Գյումրու ավագանին որոշեց Ռոբերտ Քոչարյանին զրկել պատվավոր քաղաքացու կոչումից։

Հիշեցնենք, որ Քոչարյանը կալանավորված է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով մարտի 1 գործի շրջանակներում։   

  • Կիսվել: