չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
 Լևոն Արոնյանն անդրադարձել է Հայաստանի շախմատի հավաքականի խաղին

Լևոն Արոնյանն անդրադարձել է Հայաստանի շախմատի հավաքականի խաղին

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի խաղին ու փոխչեմպիոն դառնալուն։

Ուզբեկսանի և Հնդկաստանի թիմերի կողմից անհավանական ելույթներ եղան, սակայն Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է։

«Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է և ես հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ սենսացիոն ելույթը արժանի ճանաչումը կգտնի»,-գրել է նա։

Նշենք, որ մեր ընտրանին արծաթե մեդալ է նվաճել համաշխարհային օլիմպիադայում:

 

 

  • Կիսվել: