չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ֆեդերացիայում այդ հարցով քննարկում եղել է, բայց ես ներկա չեմ եղել․ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը՝ Արոնյանի որոշման մասին

Ֆեդերացիայում այդ հարցով քննարկում եղել է, բայց ես ներկա չեմ եղել․ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը՝ Արոնյանի որոշման մասին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ֆեդերացիայում Լևոն Արոնյանի որոշման վերաբերյալ քննարկումներ եղել են, նաև նախագահի մասնակցությամբ, բայց Լպուտյանը դրանց չի մասնակցել։

«Իրականում, ես հիմա գուցե չկարողանամ տալ ամբողջական ճիշտ պատասխանը, այդ պատճառով չէի ցանկանա կարծիք հայտնել այդ հարցի շուրջ: Վստահ եմ, որ Լևոնը կարտահայտվի իր որոշման վերաբերյալ: Այնպես որ, կցանկանայի, որ այդ մասով խոսեր Լևոնը: Ես զրուցել եմ Լևոնի հետ և նա ասել է, որ այդ հարցերին կպատասխանի ինքը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հենց նա պատասխանի:

Ֆեդերացիայում այդ հարցով քննարկումներ եղել են, բայց այդ պահին ես ներկա չեմ եղել: Կարող եմ ասել մեկ բան, որ Լևոնի պես շախմատիստներ հազվադեպ են ծնվում, և դրանք գանձեր են շախմատային աշխարհի ու մեր երկրի համար: Շատ կցանականայի, որ հասարակությունը կարողանա գնահատել արժեքները: Շատ հեշտ է արժեքազրկել, բայց արժեքներ ձեռք բերելը դա բոլորին չի տրվում: Լևոնին համարում եմ հայկական շախմատի պատմության լավագույն ներկայացուցիչներից մեկը: Մենք միշտ փայփայել ենք այդ արժեքնելը և եղել հոգատար բոլոր ոլորտների այդպիսի մարդկանց հանդեպ: Եթե մարդիկ ճանաչում են բերում հայ ժողովրդին, մենք պետք է լինենք շատ հոգատար և ուշադիր»,- Լպուտյանի խոսքն է մեջբերում News.am Sport-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լևոն Արոնյանը հրաժարվելու է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո ու տեղափոխվելու է Միացյալ Նահանգներ ու հանդես է գալու այդ հավաքականի կազմում։

  • Կիսվել: