հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լավագույն ընկերներ են, չար կատակ են արել․ Գագիկ Մելքոնյանը՝ թոռան մասնակցությամբ միջադեպի մասին (տեսանյութ)

Լավագույն ընկերներ են, չար կատակ են արել․ Գագիկ Մելքոնյանը՝ թոռան մասնակցությամբ միջադեպի մասին (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե թոռը քոլեջում ուսանողի է դանակահարել։

Նա հավաստիացրեց, որ իր թոռն ու միջադեպին մասնակից մյուս ուսանողը լավագույն ընկերներ են, պարզապես չար կատակ է ստացվել։

«Ոչ մի դանահակարություն չի եղել, քաշքշել են իրար, չար կատակ է ստացվել»,- պնդեց պատգամավորը՝ հայտնելով, որ իրավապահները զբաղվում են այդ միջադեպով։

Նրա խոսքով՝ թոռն այժմ իրենց տանն է։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ «Երևանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ դանակահարությունից հետո իրավապահները չեն կարողանում հայտնաբերել նույն քոլեջի ուսանող, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին։

  • Կիսվել: