շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» մրցույթի առաջին փուլի հաղթողները վկայագրեր են ստացել

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» մրցույթի առաջին փուլի հաղթողները վկայագրեր են ստացել

Նոյեմբերի 24-ին Երեւանում տեղի է ունեցել «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» մրցույթի առաջին փուլի հաղթողների վկայագրերի հանձնման արարողությունը։

Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։

Մրցույթի նպատակն է աջակցել հայաստանյան այն ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ:

Մրցույթի հաղթողները (15) շուրջ 1 440 000 դրամի (մոտ 3000 դոլար) չափով մրցանակ են ստացել:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ թիմեր։

Նախատեսվում է, որ այս տարի կֆինանսավորվի եւս 30 ծրագիր։

  • Կիսվել: