հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լարված իրավիճակ ընդդիմության շարժման երթի ընթացքում (Ուղիղ)

Լարված իրավիճակ ընդդիմության շարժման երթի ընթացքում (Ուղիղ)

Երեւանի Զեյթուն թաղամասում, «Երեւան Սիթիի» մոտ, «Դիմադրության» շարժման անհնազանդության երթի ժամանակ իրավիճակը լարվեց: Ցուցարարները ինչ-որ պահի նստեցին փողոցում եւ սկսեցին հայրենասիրական երգ երգել: Այդ պահին սեւ եւ կարմիր բերետավորները առանց զգուշացնելու հարձակվեցին ցուցարարների վրա եւ սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց: Ցուցարարներից մեկը շիշ նետեց ոստիկանենրի ուղղությամբ:

Մեծ հրմշտոց սկսվեց, ոստիկանները պարզապես ցուցարարներին առեւանգումը էին հոծ բազմության միջից:

Ցուցարարներն սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Ինչքան ձերբակալեն, 10 էդքան ավելանալու ենք»:

Այնուհետեւ իրավիճակը հանդարտվեց եւ ընդդիմադիրները շարունակեցին իրենց երթը Դավիթ Անհաղթի փողոցով:

 

  • Կիսվել: