Լարված իրավիճակ՝ Արարատի ճանապարհին․ ոստիկաններն ուժ կիրառելով բացեցին ճանապարհը
Արարատի մարզի խաղողագործներն այսօր փակել էին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը։ Խաղողագործները պահանջում են, որ մթերող ընկերությունները բերքն ընդունեն ողջ ծավալով, մեկ կգ դիմաց վճարելով 150 դրամ՝ ներկա 120-130 դրամի փոխարեն։
Արարատացիները ճանապարհը փակել են Երեւան-Երասխ ճանապարհի դեպի Տափերական գյուղ տանող հատվածում: Ոստիկանները երկար ժամանակ բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում էին:
Ի վերջո, ոստիկանները ուժով բացեցին միջպետական ճանապարհը: