Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի մասին փաստաթուղթը. Ումերով
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանին է փոխանցել հրադադարի մասին փաստաթուղթը:
Նրա խոսքով՝ ռուսաստանցիները չորս օր ունեն իրենց հուշագիրը փոխանցելու համար:
Նշենք, որ Ուկրաինան ԱՄՆ-ին նախօրեին առաջարկներ էր ուղարկել Ռուսաստանի հետ հրադադարի վերաբերյալ։ Ուկրաինայից հայտնել են, որ այդ հրադադարը պետք է լինի անվերապահ, որովհետև հնարավորություն կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ։
՛՛Մնացած բոլոր փուլերը կորոշվեն այդ բանակցությունների ընթացքում՛՛,-հավելել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Իր հերթին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը պաշտպանության նախարարից հետո առաջարկել է, որ Ռուսաստանը հրադադարի վերաբերյալ իր հուշագիրն անմիջապես փոխանցի Ուկրաինային:
՛՛Ինչու՞ սպասել մինչև երկուշաբթի։ Եթե ՌԴ-ն հուշագիր է մշակել, կարելի է այն անմիջապես փոխանցել՛՛,-սոցցանցի իր էջում գրել է Անդրեյ Սիբիգան: