Զիդանը հայտարարել է, թե որտեղ է ցանկանում շարունակել մարզչական կարիերան
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ երազում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, գրում է armsport.am-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ հենց Զիդանն է Դիդյե Դեշամի հնարավոր փոխարինողը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
«Ես զգում եմ ինձ կապված Ֆրանսիայի հավաքականի հետ, որի կազմում խաղացել եմ գրեթե 12 տարի։ Իհարկե, դա իմ երազանքն է, և ես անհամբեր սպասում եմ այդ հնարավորությանը։
Ներկայումս հավաքականը ունի մարզիչ, ունի թիմ, և ես հարգում եմ դա։ Ես միշտ հարգել եմ ֆուտբոլը և մարդկանց, ուստի հիմա ամենահարմար պահը չէ։ Բայց երբ ժամանակը գա, ես երջանիկ կլինեմ, եթե նման հնարավորություն ստանամ։
Ես որոշ ժամանակով դադարեցրել եմ իմ կարիերան, սակայն դեռևս ինձ մարզիչ եմ զգում», — Զիդանի խոսքերն է փոխանցում L’Équipe–ը։
52-ամյա Զիդանը մարզչական աշխատանքով չի զբաղվում 2021 թվականին «Ռեալից» հեռանալուց հետո։