չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զիդանը չի գլխավորի «Բավարիան»

Զիդանը չի գլխավորի «Բավարիան»

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հետաքրքրված չէ գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանին նշանակելու հարցում, տեղեկացնում է Sky Sports Deutschland-ը։

Նշվում է, որ Խաբի Ալոնսոյի` Լևերկուզենի «Բայերում» մնալու մասին հայտարարելուց հետո «Բավարիան» գլխավորելու հիմնական թեկնածուները Ռոբերտո Դե Ձերբին և Յուլիան Նագելսմանն են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ մյունխենյան ակումբը պատրաստ է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Զիդանին, իսկ նրա օգնականը պետք է դառնար Ֆրանկ Ռիբերին։

 

  • Կիսվել: