ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լարսի անցակետում 2 շաբաթից ավելի է Հայաստանի բեռնատարները չեն կարողանում տեղաշարժվել

Լարսի անցակետում 2 շաբաթից ավելի է Հայաստանի բեռնատարները չեն կարողանում տեղաշարժվել

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Վրաստանի Հանրապետության Լարսի անցակետում գտնվող մեծ թվով Հայաստանի քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 15 օր է, բեռնատարները, որոնք բարձված են գյումթերքներով, չեն կարողանում տեղաշարժվեն, անցնեն Լարսի հատվածը։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «2 շաբաթից ավելի է, հայտնվել ենք անելանելի վիճակում։ Գյուղմթերքներն ամբողջ բարձված են բեռնատարներում ու հիմա այդ ամբողջ ապրանքը դառնում է ոչ պիտանի։ Հայաստանի կառավարությունից, ճիշտն ասած, էլ հույս էլ չունենք։ Արտաքին գործերի նախարարությունն ու Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ասես ջայլամի քաղաքականություն վարեն։

Գոնե հրապարակումը մի օգուտ տա և իրենց կաբինետներում նստած այս չինովնիկները հետևություններ անեն և մեր հարցը լուծեն։ 100-ից ավելի բեռնատարներ կան։ Եթե  գյուղատնտեսական ապրանքնեյրը փչանան, ո՞վ է փոխհատուցելու։ Իհարկե, այդ պաշտոնյաները իրենց ձեռքերը լվալու են, քաշվեն մի կողմ, ու էլի խեղճ գուղացին է դառը դատեու, դատարկ նստելու»։ 

  • Կիսվել: