Կյանքից հեռացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը
Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են նրա ընկերները։
Պապիկյանը 79 տարեկան էր: Նա եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։
Այնուհետև եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:
Պապիկյանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր։