հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կյանքից հեռացել է հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը

Կյանքից հեռացել է հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը

71 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, լուսանկարիչ, գրքերի ձևավորող և հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը: 

Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00- 20:00-ն:

Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին, Երևանում: 1965 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցը: 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի լրիվ դասընթացը: Աշխատակցել է «Պետհրատ» հրատարակչությունում և այլ հիմնարկներում: 1977 թվականին աշխատանքի է անցել ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանում, որպես լուսանկարիչ, ուր աշխատել է 25 տարի: 2007 թվականին լույս է տեսել Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ: Վահան Քոչարն իր աշխատանքների համար արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի, հայ գրահրատարակիչների մրցանակի և Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի:

 

  • Կիսվել: