շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կյանքից հեռացել է «Երկիր մեդիա» ՀԸ երկարամյա աշխատակից Արթուր Պետրոսյանը

Կյանքից հեռացել է «Երկիր մեդիա» ՀԸ երկարամյա աշխատակից Արթուր Պետրոսյանը

45 տարեկանում կյանքից հեռացել է «Երկիր մեդիա» ՀԸ երկարամյա աշխատակից Արթուր Պետրոսյանը։ Ապրիլի 21-ին նա կդառնար 46 տարեկան։

Մասնագիտական հմտություններով միշտ առանձնացող Արթուր Պետրոսյանն իր թիմակիցների հետ հեռուստաընկերության լավագույն հաղորդաշարարերի ամենապատասխանատու հատվածն է ապահովվել։ 

 «Երկիր մեդիա» ՀԸ ամբողջ անձնակազմը ցավակցում է Արթուր Պետրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին մեզ համար՝ մտերիմ ու հարազատ մարդու անժամանակ մահվան կապացությամբ։ 

 

  • Կիսվել: