կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Սերգո Կարապետյանի մահվան առիթով

Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Սերգո Կարապետյանի մահվան առիթով

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ցավակցություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան առիթով:
 
«Խորը ափսոսանքով տեղեկացա գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։
 
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։
 
Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»,- ասված է Վահան Քերոբյանի ցավակցական ուղերձում: 
 
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։

 

  • Կիսվել: