կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կկորցնի. Քերոբյանը՝ ոչ աշխատանքային օրերի մասին

Համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կկորցնի. Քերոբյանը՝ ոչ աշխատանքային օրերի մասին

Մայր Աթոռի առաջարկը, որ հունվարի 5-ը և 7-ը լինեն ոչ աշխատանքային օրեր, քննարկվել է թե՛ թիմի ներսում, թե՛ կուսակցության հետ։ Մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այդ տեսանկյունից համարել ենք ոչ նպատակահարմար Մայր Աթոռի առաջարկն ընդունելը», - ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես էր եկել հայտարարությամբ և դիմել էր Ազգային Ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր։

Նշենք նաև, որ նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

  • Կիսվել: