երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ և շնորհավորել ՊԲ զինծառայողների Ամանորը

Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ և շնորհավորել ՊԲ զինծառայողների Ամանորը

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 31-ին այցելել է առաջնագիծ և Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել պաշտպանության բանակի դիրքապահ զինծառայողներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք տարում շարունակվելու են ինտենսիվ աշխատանքները ծառայության պայմանների բարելավման, բանակի վերակառուցման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Նախագահի խոսքով՝ 2022 թ. իշխանություններն անելու են հնարավորն Արցախի անվտանգության մակարդակը նոր աստիճանի բարձրացնելու համար:

Այցի ընթացքում  նախագահին ուղեկցել է նաև Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

  • Կիսվել: