շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կրթական պրոցեսում որևէ լուրջ խնդիր չի առաջանալու. գրքերը հերթով գնում են դպրոցներ. Անդրեասյան

Կրթական պրոցեսում որևէ լուրջ խնդիր չի առաջանալու. գրքերը հերթով գնում են դպրոցներ. Անդրեասյան

Գրքերը հերթով գնում են դպրոցներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ այդ աշխատանքը որոշակի ժամանակ է պահանջվել, սակայն գրքերի որոշ մասն արդեն դպրոցներում են.«Մյուս մասն էլ այս ամսվա ընթացքում կլինի: Ես գիտեմ, որ կրթությունը մի համակարգ է, որտեղ բոլորը կարծիք ունեն և շահագրգիռ են, բայց ամեն դեպքում դա  մասնագիտություն է և մասնագիտական մոտեցում է պահանջում: Տառուսոցումն էլ քայրեի հերթականություն  է պահանջում, վստահեք մեր ուսուցիչներին, վստահաբար նրանք մեր երեխաներին կսովորեցեն տառաճանաչություն»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե մտավախություն չունեն, որ դպրոցները մեկ ամսով ծրագրից հետ կընկնեն, նախարարը ասաց.«Ես չեմ կարծում, որ մենք որևէ լուրջ խնդիր ունենք: Որովհետև նախ դասագրքերը հասանելի են, դրանք էլեկտրոնային են, ուսուցիչներն էլ իրազեկված են: Կարծում եմ՝ որևէ լուրջ խնդիր ամբողջ տարվա կրթական պրոցեսի վրա չի առաջանալու»:

  • Կիսվել: