ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կրոնական քարոզը դպրոցից ռադ անելը ճիշտ է. Քաղաքագետ

Կրոնական քարոզը դպրոցից ռադ անելը ճիշտ է. Քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներից հանելու խնդրին,նշելով, որ ազգային տեսակետից կրոնական քարոզը դպրոցից ռադ անելը ճիշտ է և նույնիսկ մեկ տարի ուշացած։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ժամանակին Եկեղեցու պատմություն առարկան հանրակրթական ծրագրում ընդգրկելը ամենաանհեթեթ ու խիստ մերժելի որոշումներից մեկն էր։ Հիմա կարծես թե այդ սխալը փորձում են ուղղել ու մի վայնասուն է բարձրացել։

Անգամ աշոտյաններն են առիթավորվել։

Նիկոլի կառավարությունը, որոշ դրական բաներին զուգահեռ, հազար ու մի սխալ է արդեն գործել, հազար ու մի վնաս է արդեն հասցրել Երկրին։ Սխալների մի մասը կապված է հենց նախկին սխալները չվերացնելու ու անգամ այդ սխալ ընթացքը պահպանելու հետ։

Մյուս մասը՝ ազգային հիմնախնդիրների էությունը և կարևորությունը չհասկանալու հետ։

Տարբեր առիթներով դրանց օրինակների մասին խոսել եմ։ Բայց կոնկրետ այս դեպքում ու հենց ազգային տեսակետից կրոնական քարոզը դպրոցից ռադ անելը ճիշտ է և նույնիսկ մեկ տարի ուշացած»։

  • Կիսվել: